2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Թալիշ գյուղի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով երեք ադրբեջանցի է զոհվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի դատախազությանը, պայթյունը տեղի է ունեցել Թալիշից Թափգարագոյունլու գյուղ ընկած հատվածում, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի 3 քաղաքացի:
Թալիշ գյուղը մինչև 2020 թվականի աշունը եղել է Արցախի Մարտակերտի շրջանի կազմում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







