Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

Իրանում սուզանավերի դեմ պայքարի համար անօդաչու սարք են մշակել

Իրանում սուզանավերի դեմ պայքարի համար անօդաչու սարք են մշակել

Իրանի ռազմածովային ուժերը ստեղծել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կարող է հայտնաբերել թշնամու սուզանավերն ու նավերը և ոչնչացնել դրանք: Այդ մասին Интерфакс -ի փոխանցմամբ՝ երեքշաբթի Tasnim գործակալությանը հայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին:

«Մենք անօդաչու թռչող սարքերի վրա օգտագործում ենք սոնարներ և այլ սարքավորումներ՝ սուզանավերը հայտնաբերելու նպատակով», — ասաց նա:

Նա հավելել է, որ այդ անօդաչու թռչող սարքերն արդեն սպառազինության մեջ են, սակայն չի ներկայացրել այդ զենքի տեխնիկական մանրամասները:

Tasnim-ը հիշեցնում է, որ 2022 թվականի նոյեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ռազմածովային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նրանց մատնանշել է միջազգային ջրերում իրանական նավերի ներկայությունը պահպանելու, նրանց մարտական հնարավորությունները մեծացնելու, ինչպես նաև հեռավոր ջրատարածքներում գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը Իրանում բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, մասնավորապես, ցուցադրվել են երկրում մշակված բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր: Դրանց թվում ցուցադրել են «Մոհաջեր-6» դրոնը, որն ունակ է կառավարելի ավիացիոն ռումբեր և ժամանակակից հետախուզական սարքավորումներ կրել, և իրանական առաջին լայնաֆյուզելաժ մարտական անօդաչու թռչող սարքը՝ «Քաման-22» — ը, որի թռիչքի հեռահարությունը կազմում է շուրջ 3 հազար կմ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+