Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել

Նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ 

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը հրատապ գրություններով դիմել է միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե’ Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ ՀՀ սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը` «Ադրբեջան», թե’ արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ` հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, թե’ ՀՀ, ինչպես նաև Արցախի շփման գծերի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով:

«Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները: Փաստ է այն, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այլև չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է` երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը»,- նշել է պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներից խնդրել է գործուն և կանխարգելիչ քայլերի իրականացում` նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ռուս խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն` դրանից բխող պատժիչ հետևանքներով:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ սահմաններին կուտակում արձանագրված չէ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+