Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

Հայկական կողմը կարողացավ պաշտպանել իր մոտեցումները. ՔՊ֊ական պատգամավորը` մյունխենյան հանդիպման մասին

Հայկական կողմը կարողացավ պաշտպանել իր մոտեցումները. ՔՊ֊ական պատգամավորը` մյունխենյան հանդիպման մասին

Մյունխենյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի, կարողացավ հստակ դնել իր մոտեցումները և պաշտպանել դրանք։ Armenia Today֊ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Նախ ասեմ, որ ես գոհ եմ այդ հանդիպումից բոլոր առումներով, որովհետև հանդիպման ժամանակ պարզ երևաց, որ հայկական կողմը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, կարողացավ հստակ դնել իր մոտեցումները և պաշտպանել դրանք»,-նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Փաշինյան֊Ալիև բանավեճին, պատգամավորի կարծիքով, վարչապետը դրա ժամանակ ևս հստակորեն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները։ «Վարչապետը ներկայացրել է իրավիճակը միջազգայն հանրությանը, ոչ թե Ալիևին, Ալիևին ոչինչ պետք չէ ներկայացնել։ Վարչապետը պնդում է այն բոլոր կարևորագույն հարցերը, որոնք մեր երկրի և պետականության համար առկա են»,֊ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Armenia Today֊ի ճշտող հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրում լրացված կետերի մասին տեղեկացրել է իշխանական խմբակցության պատգամավորներին, Ասլանյանը բացասական պատասխան տվեց։ «Չգիտեմ այդ կետերը, բայց գիտեմ, որ ինչ արվում է՝ մեր ընդհանուր շահի համար է արվում»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Մյունխենում խոսել է տարածաշրջանային ռիսկերի մասին և բացատրել Թուրքիա օգնություն ուղարկելու որոշումը։ Բացի այդ նա հայտարարել է, որ ադրբեջանական հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, որ Բաքուն ռևանշիստական քաղաքականություն է վարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+