Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:23

Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է ԻԳԻԼ-ի հետ կապ ունեցող Ադրբեջանի քաղաքացի

Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է ԻԳԻԼ-ի հետ կապ ունեցող Ադրբեջանի քաղաքացի

Իրանի Շիրազ քաղաքի Շահ-Չերախ մզկիթում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը։

Ըստ հաղորդագրության՝ տվյալ անձը Թեհրան ժամանելուց հետո իր ժամանման մասին տեղեկացրել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նա անմիջապես կապվել է ԻԳԻԼ ահաբեկչական ցանցի հետ Աֆղանստանում կազմակերպության օպերատիվ շտաբի միջոցով և հայտնել նրանց Թեհրանում իր ներկայության մասին, նշում է IRNA-ն։

«Երկրի ներսում գործողության ղեկավարման և համակարգման հիմնական օղակը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, որը մեկնել է Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից և ժամանել Իմամ Խոմեյնիի օդանավակայան»,- ասվում է հոդվածում։

Գործակալությունը պարզաբանում է, որ ահաբեկչության գործով ձերբակալվածներից 26-ը Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։

Հոկտեմբերի 26-ին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+