Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:26

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով․ Բայրամով

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով․ Բայրամով

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով. եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ այն կարող է օգտագործվել միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բայրամովը նշել է, որ Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ և հավատարիմ է խաղաղության օրակարգին։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք կարծում ենք, որ Պրահայում (հոկտեմբերի 6) և Սոչիում (հոկտեմբերի 31) կայացած գագաթնաժողովներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել խաղաղության օրակարգի շրջանակներում։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը դեռևս «չի կատարում եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները»։

Բայրամովը նաև նշել է, որ Բաքուն մտահոգված է իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ տարածված հայտարարություններով։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում էր Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար: Կարևորվել էին նաև երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+