Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:29

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են սկսել Իրանի սահմանին

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են սկսել Իրանի սահմանին

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարի հաստատած 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հատուկ նշանակության ուժերի զորամասերի նախապատրաստումը սկսվել է Ադրբեջանի հանրապետության հարավային սահմանների մոտ գտնվող շրջաններում», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պլանի համաձայն՝ զորամասերը բարձրացվել են «Տագնապ» ազդանշանով։ Զորավարժություններին ներգրավված են նաև ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, հրթիռային ու հրետանային զորքերը։ Կազմակերպվում է նաև փոխգործակցություն բանակի այլ ճյուղերի հետ։

Ինչպես հայտնել են ՊՆ-ում, պլանի համաձայն, նախապատրաստության հաջորդ փուլերում հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները մի շարք խնդիրներ կկատարեն ռազմաօդային ուժերի, ինչպես նաև նրանց ապահովող հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ:

Զորավարժությունների շրջանակներում ստուգումներ են անցկացվում հատուկ նշանակության ստորաբաժանումների հատուկ պատրաստության առանձին տեսակների վերաբերյալ, հավելել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում:

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+