Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

Ադրբեջանում մեծ հաջողությամբ ներդրվում է «թուրքական բանակի» մոդելը. Հասանով

Ադրբեջանում մեծ հաջողությամբ ներդրվում է «թուրքական բանակի» մոդելը. Հասանով

Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։

«Աշխատանքների մեծ մասը կատարվել է։ Փոխվել է կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, համակարգը, հիմնականում՝ կառավարումը։ Դա հաջողությամբ ներդրվել է, և իրեն ցույց է տվել վերջին մարտերում», — նշել է Հասանովը։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի հետ։

«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ մենք առաջ ենք շարժվում և մեծ աշխատանք ենք կատարում, որպեսզի մեր բանակը համապատասխանի թուրքական զինված ուժերին։ Բնականաբար, այս հարցում խնդիր է դրված բանակը ամենաժամանակակից սպառազինությամբ մատակարարել և ապահովել», — ընդգծել է գերատեսչության ղեկավարը։

Ադրբեջանական բանակը հետաքրքրված է սպառազինությունների մեծամասնությամբ, որոնք ցուցադրվում են Թուրքիայի «Saha Expo» ցուցահանդեսում, արդեն պայմանագրեր են կնքվել, հայտնել է Հասանովը:

«Հատուկ կցանկանայի նշել, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծ աշխատանք է տարվում սպառազինությունների արտադրության ոլորտում։ Դա մեզ ուրախացնում է», — ընդգծել է Զաքիր Հասանովը։

Նախարարը նշել է, որ ադրբեջանական Կոմանդոսը ցույց է տվել իր հնարավորությունները անցած ամիս սահմանին Հայաստանի դեմ մղված մարտերում։

«Նրանք հաջողությամբ ավարտեցին առաջադրանքը։ Հաջողությամբ իրականացվում են նաև այլ հարցեր», — հավելել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+