Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է Լաչինի և Զանգեզուրի միջանցքների համարժեքության մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը, որը նման է Լաչինին։ Նախարարը հավելել է, որ խաղաղապահ ջանքերը պետք է արագացվեն։
Չավուշօղլուի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան պաշտպանում է Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարը, որը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը կկապի Ադրբեջանի մնացած տարածքների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







