Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Ադրբեջանը կարող է չդելիմիտացված սահմանի պատրվակն օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար. ԱԽ քարտուղար

Ադրբեջանը կարող է չդելիմիտացված սահմանի պատրվակն օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա իրանացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո կարող է, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակն օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։ Հստակեցրել ենք այդ հարցը։ Քննարկվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը», — նշեց նա։

Նա պնդեց, որ «միջանցքայնության» տրամաբանության ներքո չի քննարկվելու որևէ հարց։ «Մենք ընդգծել ենք, որ ապաշրջափակումն ինչպես որ նախատեսված է Ադրբեջանի համար, այդպես կլինի նաև Հայաստանի համար»,-նշեց նա։

Գրիգորյանի պնդմամբ՝ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանները 1929 թ.-ին դելիմիտացվել է։ «Այդ գործընթացը Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն անցել են։ Այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ այդ սահմաններն ընդունում ենք հիմք, ամրապնդենք Հայաստանի՝ 29.800 քառ կմ տարածքը և շարժվենք առաջ»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կողմից հայ-ադրբեջանական սահմանի կայունության ապահովման շուրջ առաջարկների հարցի բարձրացմանը, Գրիգորյանը նշեց, որ ինքն այդպիսի առաջարկների մասին տեղյակ չէ։ «ՀԱՊԿ-ից որևէ առարկայական արձագանք չեմ տեսել»,-նշեց նա։

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ: 

Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+