Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:35

Վրաստանը պատասխանել է Ալիևին. պատրաստ են ցանկացած ժամանակ կազմակերպել Բաքվի և Երևանի երկխոսությունը

Վրաստանը պատասխանել է Ալիևին. պատրաստ են ցանկացած ժամանակ կազմակերպել Բաքվի և Երևանի երկխոսությունը

Վրաստանն իր հարթակն է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ երկխոսություն անցկացնելու համար։ Թբիլիսիի միջնորդական առաքելության մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հիշեցրել է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն նախօերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական հանրության առաջին նիստի շրջանակներում կարևորել է Բաքու — Թբիլիսի — Երևան պլատֆորմի ստեղծումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար: Այս ձևաչափով Ադրբեջանի նախագահն առաջարկում է քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրներ։

Ալիևն ընդգծել է, որ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը ևս մեկ գործոն է, «որը կարող է ծառայել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը»:

«Թբիլիսին պատրաստ է լինել մի վայր, որտեղ մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի կոնկրետ արդյունքներ ստանան բանակցություններից և որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի», — նշել է վրացական դիվանագիտության ղեկավարը լրագրողներին՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը:

Նախարարի խոսքով՝ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ առանց նախապայմանների:

Դարչիաշվիլին հիշեցրել է, որ անցյալ տարի Վրաստանի վարչապետի մասնակցությամբ կոնկրետ արդյունք է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում, իսկ մի քանի ամիս առաջ Վրաստանում կայացել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Նշենք, որ նախօրեին Պրահայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի երկու քառակողմ հանդիպումները: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են սահմանի սահմանազատման և անվտանգության, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+