Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:10
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 25 րոպե առաջ

Իրանի իշխանությունները մտադիր են անկարգությունների մասնակիցներին դատական պատասխանատվության ենթարկել

Իրանի իշխանությունները մտադիր են անկարգությունների մասնակիցներին դատական պատասխանատվության ենթարկել

Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի սխալները չեն կարող կանգնեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ է շաբաթ օրը հանդես է եկել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «նրանց, ովքեր անպատասխանատու դիրքորոշում են որդեգրել և բռնության են հրահրել»։

«Մենք կշարունակենք պայքարը անկարգությունների դեմ և կպաշտպանենք քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով Իսլամական իրավական նորմերը», — հայտարարել է ՆԳ նախարարը: «Բոլոր խռովարարները, որոնք ջարդեր են կազմակերպել, հարձակվել են պետական հաստատությունների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, կենթարկվեն դատական պատասխանատվության»:

Վահիդին նշել է, որ «Իրանում սաբոտաժի ակցիաներ անցկացնելու համար կազմակերպված խմբերը նախապես պատրաստվել են նրանց կողմից, ովքեր հետևում են Միացյալ Նահանգներին և հակահեղափոխական ուժերին»:  «Գործարկվել է հասարակ մարդկանց սպանությունների սցենարը, որպեսզի հետո դրա մեջ մեղադրեն իշխանություններին», — ընդգծել է նա:

Իրանցի նախարարը ներկայացրել է 22-ամյա Մախսա Ամինիի գործով հետաքննության արդյունքները, որը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ոստիկանական բաժանմունքում սրտի կաթվածից: Նրա խոսքով՝ բժշկական եզրակացությունը վկայում է, որ աղջիկը ծեծի չի ենթարկվել և գանգի կոտրվածք չի հայտնաբերվել: Վահիդին ափսոսանք է հայտնել այդ ողբերգական միջադեպի կապակցությամբ, որից օգտվել են «նրանք, ովքեր անկարգություններ են հրահրել և փորձել են քաոս առաջացնել երկրում»:

Անդրադառնալով սոցցանցերին հասանելիության սահմանափակումներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ այդ միջոցը ժամանակավոր բնույթ է կրում և նախատեսված է «խռովարարների անվտանգության վերահսկողության և զսպման համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+