Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:45

Ֆրանսիացի պաշտոնյաները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրից. Le Monde

Ֆրանսիացի պաշտոնյաները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրից. Le Monde

Ֆրանսիայի տարբեր քաղաքական խմբերի շուրջ 15 ընտրված ներկայացուցիչներ, այդ թվում Պրովանս — Ալպեր — Լազուրե ափերի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն և Սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվյե Ֆորն ուրբաթ օրը կոչ են արել ԵՄ-ին «հրաժարվել» Ադրբեջանի հետ գազի ներկրման կրկնապատկման մասին համաձայնագրից՝ դատապարտելով այդ երկրի «ռազմատենչ նկրտումները»: Այս մասին հայտնում է «Антитопор» գործակալությունը՝ վկայակոչելով Le Monde պարբերականին։

«Այս նախաձեռնությունը կշարունակի մեր մոլորակի ռեսուրսների օգտագործման կատաղի մրցավազքը և Եվրամիությանը կդնի ռազմատենչ նկրտումներով պետությունից նոր կախվածության վիճակում», — պնդում են փաստաթուղթն ստորագրվածները, որոնք հրապարակվել են Le Monde օրաթերթում:

Նրանք կոչ են արել Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ այդ նախագծից, ինչպես նաև, որպեսզի Եվրախորհրդարանը ոչ մի պատրվակով չվավերացնի այդ համաձայնագիրը, որը ռուսական գազից կախվածությունը ադրբեջանական գազից կախվածության կվերածեր:

Նրանց խոսքերով, կովկասյան երկիրը «մասնակցում է նաև սպառազինությունների ֆինանսավորման վտանգավոր մրցավազքին, որոնք հայերին ոչնչացնում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում»: «Ադրբեջանը հասկացրել է, որ իրեն չի հանգստացնում ռազմական հաղթանակը», — պնդում են հայտարարության հեղինակները՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմի մասին:

Նրանք կարծում են, որ այս համաձայնագիրը նաև «անցյալի պատասխանն է, որը հակասում է բնապահպանական անցման պարտավորություններին և ավելի ինքնիշխան Եվրոպական Միության համար ավելի կանաչ էներգիայի պահանջին»։

«Ադրբեջանին ընտրելով որպես գազի մատակարար՝ տիկին ֆոն դեր Լյայենը փաստորեն թուլացնում է Եվրամիությունը», — զգուշացնում են նրանք:

Մասնավորապես, տեքստի տակ ստորագրել են «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության ազգային քարտուղար Ժուլիեն Բայուն, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից Կլեմենտինա Օտենը, Հանրապետականների եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Կանաչների եվրապատգամավոր Յաննիկ Ժադոն, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայյանը (Ձախ միություն), ինչպես նաև հանրապետական սենատոր Բրունո Ռետայոն:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 18-ին Բաքվում Ադրբեջանից ԵՄ մի քանի տարվա ընթացքում գազի ներկրման կրկնապատկման մասին Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին է հայտարարել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+