Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:49

Բլինկեն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բլինկեն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Interfax-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Պետքարտուղար Բլինկենը և ԱԳ նախարար Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը՝ հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ գագաթնաժողովում կքննարկվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, որոնք մայիսի 18-ին անդամակցության հայտ են ներկայացրել: Ներկայումս Թուրքիան շարունակում է արգելափակել հայտերի քննարկումը:

Պետդեպարտամենտը նշել է, որ Բլինկենը և Չավուշօղլուն զրույցի ընթացքում քննարկել են նաեւ Ուկրաինային ուղղվող շարունակվող աջակցությունը:

«Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել թուրք նախարարին այն դիվանագիտական ջանքերի համար, որոնք ուղղված են ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները դեպի համաշխարհային շուկա արտահանելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+