Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:35

Ռուսաստանը հանել է ցամաքային սահմանով Հայաստանի քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները

Ռուսաստանը հանել է ցամաքային սահմանով Հայաստանի քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները
MOSCOW, RUSSIA - APRIL 20, 2022: Russia's Prime Minister Mikhail Mishustin (L) and his Armenian counterpart Nikol Pashinyan pose during a meeting at the House of the Government. Dmitry Astakhov/POOL/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåìüåð-ìèíèñòð ÐÔ Ìèõàèë Ìèøóñòèí è ïðåìüåð-ìèíèñòð Àðìåíèè Íèêîë Ïàøèíÿí (ñëåâà íàïðàâî) âî âðåìÿ âñòðå÷è â Äîìå ïðàâèòåëüñòâà ÐÔ. Äìèòðèé Àñòàõîâ/POOL/ÒÀÑÑ

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ռուսական կողմը առաջնահերթ ուշադրություն է դարձնում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Գործնական աշխատանքն ակտիվորեն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ։ Սանկտ Պետերբուրգի (միջազգային) տնտեսական համաժողովի ընթացքում կայացել է նրա հերթական նիստը», — ընդգծել է ՌԴ վարչապետը։

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում առաջացած խնդիրների լուծման համար՝ հիշեցնելով, որ դա «միակ ցամաքային ճանապարհն է, որը միավորում է Հայաստանն ու Ռուսաստանը»:

«Մենք բավականին մտահոգված էինք այդ կապակցությամբ, քանի որ ընթացիկ տնտեսական կոնյունկտուրայի հետ կապված այնտեղ որոշակի խնդիրներ են առաջանում տնտեսական հոսքերի ավելացման պատճառով։ Շատ կարևոր է այն, ինչի մասին մենք պայմանավորվել ենք, այդ թվում նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական խոչընդոտների չհանդիպի», — ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաև աջակցել է «ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը»։ «Ես հույս ունեմ, որ արդեն կատարված աշխատանքի արդյունքում մենք կոնկրետ լուծումների կգանք։ Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը <…> այս իրավիճակում առանձնակի կարևորություն է ստանում», — եզրափակել է Փաշինյանը:

Միշուստինն իր հերթին նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հանել է ցամաքային սահմանով Հայաստանի քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը, նրա խոսքով, կնպաստի երկու երկրների զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+