Ադրբեջանի արևմուտքում գտնվող Դաշքեսանի շրջանում տեղատարափ անձրևները լեռնային գետերի մակարդակի բարձրացում են առաջացրել: ТАСС-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտնում է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 10-ի երեկոյան Դաշքեսանի շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով որոշ լեռնային գետեր հեղեղումներ են առաջացրել. վնասվել են քաղաքացիական կոմունիկացիաներ, կամուրջներ, օժանդակ տնտեսություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են ԱԻՆ-ում, տարերքի հետևանքով տուժածներ չկան: Ներկայումս համապատասխան գերատեսչությունները զբաղվում են հեղեղումների հետևանքների վերացմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







