Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել Է Twitter-ի իր միկրոբլոգում՝ գրառումն ուղեկցելով լուսանկարով։
«Հանդիպում եմ ունեցել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ Խաժակ Բարսամյանի և Սահակ Մաշալյանի հետ։ Նրանք մեր երկրի հայ համայնքի մի մասն են։ Մենք կշարունակենք երկխոսությունն ու շփումները հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների հետ»,- գրել է Չավուշօղլուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







