Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 2 մարդ Է զոհվել, 42-ը վնասվածքներ ստացել, որոնցից 5-ի վիճակը ծանր է:
Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Նիգդե նահանգում։ Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսի վարորդը, որը ուսանողներ էր տեղափոխում Կոնյա քաղաքից, չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է եկել ճանապարհից: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







