«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկել է թռիչքները դեպի Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան և Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ չեղարկվել են.
— Բոլոր թռիչքները դեպի Ղազախստան և հետ՝ չեղարկվել են 2022 թվականի մարտի 11-ից մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ։
— Ադրբեջանից և դեպի Ադրբեջան բոլոր չվերթները չեղարկվել են 2022 թվականի մարտի 8-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ:
— Հայաստանից և դեպի Հայաստան (Երևան/Գյումրի) բոլոր չվերթները չեղարկվել են 2022 թվականի մարտի 3-ից մինչև հոկտեմբերի 29-ը։ Ուզբեկստանից և դեպի Ուզբեկստան բոլոր չվերթները չեղարկվել են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 29-ը։
Փոխադրողը չի ճշտել թռիչքների չեղարկման պատճառը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







