Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ալիևը շնորհավորանքի տեքստում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
«Ալիևը հույս է հայտնել, որ ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և նրանց միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







