Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 06:48

Եվրախորհուրդը կարող է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը․ Ալիև

Եվրախորհուրդը կարող է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։

«Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի 2022-2025 թվականների գործողությունների ծրագիրը, որը կընդունվի մոտ ապագայում, նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ալիևը Պեյչինովիչ-Բուրիչին տեղեկացրել է նաև Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկների, ինչպես նաև Ադրբեջանի ազատագրված տարածքներում առկա իրավիճակի մասին։

«Եվրախորհուրդը կարող է խաղալ հարթակի դեր, որը կնպաստի երկու երկրների միջև վստահության ձևավորմանը և Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի ստեղծմանը»,- ասել է Ալիևը։

Պեյչինովիչ-Բուրիչն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և երկու երկրների հասարակությունների միջև վստահության ամրապնդման գործընթացում։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+