Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը, հայտարարել է Ադրբեջանի հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ նման խորհրդակցություններ ավելի վաղ առաջարկել էր անցկացնել Ուկրաինան։
«Նման մտադրության դեպքում մենք պատրաստ ենք նման հանդիպում անցկացնել մեր մոտ։ Ավելի վաղ Բաքվի կողմից ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հանդիպում անցկացնելու առաջարկ ևս ներկայացվել էր: Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ ՀԱՊԿ-ի անդամ, նախագահում է Չմիավորման շարժման մեջ, ունի յուրահատուկ արտադաշինքային կարգավիճակ։ Ելնելով դրանից, կարծում ենք, որ երկու կողմերն էլ կարող են իրենց հարմարավետ զգալ։ Նման առաջարկի առկայության դեպքում Ադրբեջանը պատրաստ է աջակցել, իր ներդրումն ունենալ», – Հաջիևի խոսքը մեջբերում է РИА новости-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







