Իտալիան պետք է մտածի ռեգազիֆիկացիոն հզորության ավելացման և Տրանսադրիատիկ գազատարի (TAP) հզորության հնարավոր կրկնապատկման մասին, հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:
«Գազը մնում է անցումային շրջանի օգտակար վառելիք։ Մենք պետք է մտածենք մեր ռեգազիֆիկացիոն հզորության ավելացման և TAP գազատարի հզորության հնարավոր կրկնապատկման մասին», — ասել է նա։
Դրագիի խոսքով՝ Իտալիային անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների ստացման աղբյուրները՝ անկախ այն բանից, թե հետագայում ինչպես կիրականացվեն մատակարարումները Ռուսաստանից:
Իտալիայի վարչապետը նշել է, որ առաջին հերթին պետք է շեշտը դնել վերականգնվող էներգիայի օգտագործման զգալի ավելացման վրա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաշվետվության համաձայն` 2021 թվականին արտասահմանյան գազի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18,9 մլրդ խմ, ինչը 39,8% — ով ավելի է, քան 2020 թվականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







