Այսօր առավոտյան 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը, փոխանցում է Новости-Грузия-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ծալկա քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա:
Փետրվարի 13-ի երեկոյան Վրաստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Դրան հաջորդել է հետցնցումների շարքը, որոնցից ամենաուժեղը կազմել է 4,5 բալ։ Էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից ոչ հեռու՝ Դմանիսի մունիցիպալիտետում։ Երկրաշարժի հետևանքով շրջկենտրոնում վնասվել է դպրոցի շենքը և մոտ 20 տուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







