ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել դեպի Արևմտյան Բալկաններ գազի առաքման հարցի շուրջ, հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության ղեկավար Օլիվեր Վարհեին։
«Մենք պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի հետ Արևմտյան Բալկաններ էներգիայի մատակարարման հարցում։ Գազն առանցքային դեր է խաղում ածխից հրաժարվելու և անածուխ տնտեսության անցնելու գործում։ Հարավային գազային միջանցքը մեծ նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, ներառյալ նոր շուկաներ դուրս գալու նրա ներուժը, օրինակ՝ Արևմտյան Բալկանները»,- գրել է Վարհեին Twitter-ի իր էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







