Եվրոպական հանձնաժողովում էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը մտադիր է փետրվարի սկզբին բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:
Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյաներին, փոխանցում է РИА новости — ն: Ինչպես պնդում է պարբերականը, ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Ռուսաստանն իբր կարող է կրճատել Եվրոպա գազի մատակարարումները՝ որպես Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը գործակալությանը հայտնել էր, որ Բաքուն ուսումնասիրում է Եվրոպա գազի մատակարարումների ընդլայնման հնարավորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







