Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի գլխավորած պատվիրակությանը:
Anadolu-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Իլհամ Ալիևը հիշեցրել է իր իրանցի գործընկեր Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ Աշխաբադում ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ այնտեղ քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված բազմաթիվ հարցեր և ևս մեկ անգամ հաստատվել են ադրբեջանա-իրանական բարեկամական կապերը:
Իր հերթին Իրանի արտգործնախարարն դա անվանել է շրջադարձային կետ երկու երկրների հարաբերություններում։
Զրույցի ընթացքում կարևորվել է համատեղ ջանքերի շարունակումը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:
Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ համագործակցության օրակարգը լայն է, հույս է հայտնվել լավ արդյունքների հասնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







