Սիրիական կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել է, որ Մոսկվան սերտորեն բանակցում է Անկարայի հետ Թուրքիայի հյուսիսում իրավիճակի կարգավորման շուրջ:
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք հյուսիսում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, իրավիճակը շտկելու մեր թուրք գործընկերների հետ։ Իհարկե, թուրքական կողմի ոչ բոլոր պարտավորություններն են կատարվել, բայց մենք տեսնում ենք այդ գործընթացին աջակցելու նրանց ակտիվ ցանկությունը», — ասել է Լավրենտևը Նուր Սուլթանի բանակցություններում։
Նա նշել է, որ Իդլիբի վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածությունների կատարման նախադրյալներ է տեսնում, որոնց մոտ 2020 թվականի մարտի 5-ին եկան Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները հերթական հաջող պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արեւելքի Կամիշլի քաղաքի շրջանում՝ Հասեկե նահանգում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







