Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում «Վեցի» պլատֆորմ ստեղծելու հարցը:
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել է, որ նման հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ չի եղել։ Նա հիշեցրել է, որ հայկական կողմն ընդունում է մեծ թվով դիվանագիտական պատվիրակություններ, ինչպես նաև հայտնի շփումներ են տեղի ունենում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև։
«Միջնորդավորված խոսակցությունը միշտ եղել և վարվում է բոլոր երկրների միջև։ Բոլոր ուղիղ շփումների մասին, որոնք տեղի են ունեցել, հայտնի է հանրությանը»,- հայտարարել Է վարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։