Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:37

Թուրքիայի զորքերը պատրաստվում են Սիրիայի հյուսիսային 4 շրջաններում հարձակվել քրդական դիրքերի վրա

Թուրքական բանակը սիրիական զինված ընդդիմության կազմավորումների աջակցությամբ պատրաստվում է հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող չորս շրջանների քրդական ջոկատների դիրքերի վրա: Այս մասին ուրբաթ հայտնել Է Սաուդյան Asharq Al-Awsat թերթը, փոխանցում է ТАСС-ը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ թուրքական զորքերն ու ընդդիմության զինյալները նոր ռազմական գործողության սկսվելու դեպքում գրոհելու են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» մարտիկների վրա՝ Թել Թամերի ռազմաճակատի հատվածում՝ Հասեքե գավառական կենտրոնից 40 կմ հեռավորության վրա:

Ինչպես նշում է պարբերականը, թուրքական անօդաչու թռչող սարքերը վերջին օրերին մշտապես շրջում են այդ շրջանի երկնքում և ժամանակ առ ժամանակ հարվածներ են հասցնում քրդերի ռազմական մեքենաներին և նրանց կրակային կետերին: Ավելի վաղ Թել Տամերում, որը բնակեցված է առավելապես քրիստոնյա ասորիներով, կանոնավոր կերպով մարտեր են տեղի ունեցել Ազգային անվտանգության խորհրդի ջոկատների և ընդդիմության զինյալների միջև:

Քրդերի և թուրքամետ կազմավորումների միջև շփման մեկ այլ կետ է Այն Իսա քաղաքը և նրա շրջակայքը՝ Ռաքքա նահանգի հյուսիսում: Այդ շրջանը կարեւոր է Ազգային անվտանգության խորհրդի համար, քանի որ դրա միջոցով անցնում են Դեր Զորի նահանգում քուրդ զինյալների մատակարարման գծերը։ Տեղանքի՝ թուրքական զորքերի և նրա դաշնակիցների վերահսկողության տակ անցնելու դեպքում կխախտվեն տնտեսական և սոցիալական կապերը Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանների միջև, որոնք գտնվում են քրդերի ձեռքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+