Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

ՌԴ ընկերությունները պատրաստ են մասնակցելԱդրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգնմանը. Զախարովա

ՌԴ ընկերությունները պատրաստ են մասնակցելԱդրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգնմանը. Զախարովա

Ռուսական ընկերությունները պատրաստ են մասնակցել 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որքան ես հասկանում եմ, խոսքը գնում է այն շրջանների մասին, որոնք Ադրբեջանին են վերադարձվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ռուսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը», — ասել է նա։

Զախարովան հայտնել է, որ հուլիսի 23-ին համագործակցության հեռանկարային ոլորտները որոշելու համար Բաքվում գտնվել է բիզնես-առաքելություն՝ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ, իսկ նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և կոոպերացիայի գործնական իրականացման օրինակներից մեկը հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում տեղի ունեցած «ԿԱՄԱԶ» համատեղ սպասարկման կենտրոնի և «Գյանջայի ավտոմոբիլային գործարան» արտադրական միավորման հիմքի հիմնարկեքի արարողությունն է:

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնման մեջ և նման համատեղ աշխատանքը դիտարկում ենք որպես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։ Դրան ամեն կերպ կաջակցենք», — ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+