Ռուսաստանի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ի քրդական կազմավորումները դուրս են եկել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի Նախագահ Ռ. Թ. Էրդողանը հոկտեմբերի 29-ին` Անկարայում երկրի 96-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում:
Ինչպես նշել է Էրդողանը, հաջորդ օրը շարունակվելու են բանակցությունները:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտուց քրդական ռազմական ստորաբաժանումները դուրս են բերվել մինչև վերջնաժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում սկսել էր «Խաղաղության աղբյուր» գործողությունը` այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով:
Հոկտեմբերի 22-ին ՌԴ Նախագահ Վ. Պուտինը և Թուրքիայի Նախագահ Ռ. Թ. Էրդողանը ստորագրել էին Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ համատեղ գործողությունների հուշագիր, որի համաձայն` ռուսական և սիրական ուժայինները մտնում են Թուրքիային հարակից սիրիական շրջաններ: Քրդական կազմավորումներին տրվել է 150 ժամ` այս շրջաններից հեռանալու համար, որից հետո ռուսական և թուրքական ուժայինները միասին պետք է անցնեն համատեղ պարեկության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







