Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը նոյեմբերի 27-ին երկօրյա այցով կմեկնի Բաքու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ վկայակոչելով Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Բորիս Գանդելին ։
Միրոսլավ Լայչակը կմասնակցի Ադրբեջանում Սլովակիայի դեսպանության բացման արարողությանը:
Ըստ աղբյուրի, Լայչակը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







