Թուրքական Atlas Global ավիաընկերությունը հայտնել է, որ նոյեմբերի 27-ից դադարեցնում է թռիչքները բոլոր ուղղություններով ՝ մինչև դեկտեմբերի 21-ը, ֆինանսական խնդիրների, մասնավորապես Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Regionmonitor.com-ը Atlas Global-ը սպասարկում է նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությունը՝ շաբաթը երկու անգամ:
Atlas Global-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ուղևորները, ովքեր մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածի համար տոմսեր են գնել՝ ավիաընկերությունը կփոխհատուցի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







