Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:43

Փորձագետը՝ թյուրքալեզու հանրապետություններում թուրքական կրթական քաղաքականության մասին

«ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց նախկին խորհրդային տարածք՝ ազդեցության սեփական գոտին ձևավորելու համար (այլ խոսքով՝ պանթյուրքիզմի առաջխաղացման նպատակով), առաջնային թիրախ էին համարվում թյուրքալեզու հանրապետությունները և ՌԴ թյուրքախոս բնակչությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ թյուրքագետի՝ անցել է 30 տարի, սակայն այդ աշխատանքը շարունակվում է և ավելի գրագետ ու թիրախային դառնում։

«Այս ողջ ընթացքում պանթյուրքիզմի քարոզի և առաջխաղացման կարևորագույն գործիքներից է համարվում TIKA (Համագործակցության և համակարգման թուրքական գործակալություն) պետական կազմակերպությունը։ Հենց այս կազմակերպությունն է զբաղվել թյուրքալեզու պետությունների ու ժողովուրդների էլիտայի կրթության հարցերով՝ տրամադրելով նաև Թուրքիայի բուհերում սովորելու կրթաթոշակներ։

Ըստ միջին հաշվարկների՝ TIKA ծրագրերով անցնող տարիներին Թուրքիայում սովորել է 26 հազար ուսանող թյուրքալեզու պետություններից և ՌԴ-ից։ Այսպիսով, ձևավորվել է պրոթուրքական հայացքներ ունեցող հետխորհրդային էլիտա, որն արդեն վաղուց կարևորագույն պաշտոններ է զբաղեցնում նշված պետություններում։ TIKA-ին զուգահեռ նմանատիպ գործունեություն են ծավալում ևս մի քանի պետական և մասնավոր կազմակերպություններ»,- գրել է Գեղամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+