Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:01

Բաքվից նվերներ՝ գերմանացի պատգամավորներին. «Deutsche welle»-ի անդրադարձը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում: Ափսոս, չէ որ խոսքը Գերմանիայում վերջին տարիների աղմկահարույց քաղաքական սկանդալներից մեկի մասին է, որի հետևանքով իշխող «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության մի քանի պատգամավորներ մնացին առանց մանդատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական «Deutsche welle»-ն՝ անդրադառնալով գերմանացի պատգամավորների հետ կապված կոռուպցիոն աղմկահարույց դեպքին:

Նշվում է, որ «Transparency International»-ի գերմանական բաժնի փորձագետ Նորման Լոկելը (Norman Loeckel) նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են գերմանացի պատգամավորների՝ փորձելով բարելավել իրենց հեղինակությունը Եվրոպայում, կովկասյան հանրապետությունը «հայտնի է» մարդու իրավունքների խախտումներով և անկախ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներով:

Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն (Frank Schwabe) համոզված է, որ ադրբեջանական իշխանության գործողությունները հակառակ արդյունքն են տվել:

«Ով էլ որ Ադրբեջանում այս գաղափարն առաջ քաշած լինի, այն ձախողվեց, որովհետև հիմա պարզ դարձավ այն, որ այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավար չէ, կաշառում է այլ երկրների պատգամավորներին, որը լավագույն բնութագրումը չէ: Ստացվում է, որ նրանք ծախսել եմ մեծ փողեր, բայց հասել են ամբողջությամբ հակառակ արդյունքի: Փաստն այն է, որ նրանք միանշանակ զբաղվել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների պատգամավորներին կաշառելով»,-ասել է Ֆրանկ Շվաբեն:

Պարբերականը նշում է, որ այս դեպքով պայմանավորված Անգելա Մերկելի կուսակցությունը կորցնում է իր հեղինակությունը: «Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+