Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:30

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ աշխատում է Սաակաշվիլիի կուսակցության նախագահի ձերբակալման հարցով

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ աշխատում է Սաակաշվիլիի կուսակցության նախագահի ձերբակալման հարցով

Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ գերատեսչությունն աշխատում է Նիկա Մելիայի կալանավորման հարցի շուրջ, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ՆԳՆ-ն հստակ ժամկետներ չունի դատարանի որոշման կատարման համար։

Նախարարը չի հստակեցրել, թե հատկապես երբ է կատարվելու ձերբակալությունը։

Ավելի վաղ ոստիկանությունը Թբիլիսիում հանրահավաքի 25 մասնակիցների էր ձերբակալել:

Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է 2019 թ.-ի հունիսի 20-ի անկարգությունները կազմակերպելու մեջ, երբ հարյուրավոր ընդդիմադիրներ փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք։ Մինչև կալանքը որպես խափանման միջոց ընդունելը դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 30 հազար լարի գրավը և պարտավորեցրել էր Մելիային էլեկտրոնային թևնոց կրել։

2020 թ.-ի հոկտեմբերին Մելիան կրկին ընտրվել էր պատգամավոր։ 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, նա հրապարակային հանել էր էլեկտրոնային թևնոցը և այն նետել ամբոխի մեջ։

Այս միջադեպից հետո դատարանն ավելացրել էր գրավի գումարը՝ այն դարձնելով 40 հազար լարի։ Սակայն ընդդիմադիր գործիչը հրաժարվել էր վճարել այն։

Թբիլիսիի դատարանը Մելիային ձերբակալելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց` իր որոշումը կապելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ, ինչի պատճառով իր թիմում անհամաձայնություններ է ունեցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+