Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 300 հազարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիին:
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 2636 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 196 մարդ:
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 909-ի, զոհերի թիվը՝ 16 343-ի։
Ընդ որում, այս պահին բուժվածների թիվը հասել է 259 116-ի։
Երկրի մարզերի գրեթե կեսին (31-ից 15-ը) շնորհվել է «կարմիր» կարգավիճակ, իսկ դա խոսում է ամենավատ համաճարակաբանական իրադրության մասին:
Երեքշաբթի դրանց շարքին էր դասվել նաև մայրաքաղաքի շրջանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







