Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հակառեկորդ է սահմանել

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 000-ը․ սա վիրուսի հետևանքով մահվան դեպքերի հակառեկորդ է համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի հայտարարությանը։

Ըստ Լարիի՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաջողվել է կորոնավիրուսի 2667 նոր վարակակիր հայտնաբերել, նախօրեին այստեղ հիվանդությունից 235 մարդ է մահացել։

Փետրվարի 19-ին՝ վարակման դեպքերի մասին առաջին հաղորդագրությունից հետո, այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 296 273-ի, որից 16 147-ը՝ մահվան ելքով։ Ներկայում ապաքինվածների թիվը գերազանցել է առնվազն 257 019-ը։

Նշվում է, որ Իրանում համաճարակաբանական իրավիճակը թռիչքաձև է զարգանում․ մարտ-ապրիլ ամիսներին օրական ավելի քան 3000 վարակակիր հայտնաբերելուց հետո մայիսին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել էր, սակայն ավելի ուշ՝ կրկին վատթարացել։ Այս ընթացքում վարակման դեպքերի նոր ռեկորդ է սահմանվել, որը գերազանցել է նաև մարտին սահմանված ցուցանիշը։ Միևնույն ժամանակ վերջին ամսում կտրուկ ավելացել է մահացության ցուցանիշը։

Երկրում համաճարակաբնական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ իշխանությունները հուլիսի 5-ից սկսած հասարակական և փակ վայրերում դիմակների պարտադիր կրման ռեժիմ են սահմանել։ Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում այժմ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է, որը մեկնարկել է հունիսի կեսերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+