Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 9-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29,820-ի, հիվանդներից 17,427-ն արդեն բուժվել է, մահացել է 521 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 141 դեպք, ապաքինվել է 112-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 963 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 841-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 21,916 դեպք, 274 մարդ մահացել է, 13,100-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 208,938 դեպք, ապաքինվել է՝ 187,511-ը, գրանցվել է մահվան 5,282 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 248,379-ի, ապաքինվել է 209,463 մարդ, արձանագրվել է 12,084 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 700,792-ի, ապաքինվել է 472,511 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 10,667 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







