Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:54

Իրանի ԱԳ նախարարը կմասնակցի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջուկային գործարքին վերաբերող բանաձևի կատարման նիստին, գրում է Ռիա Նովոստին:

«Զարիֆը վաղը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ նվիրված կազմակերպության քարտուղարության թիվ 2231 բանաձևի իրականացման վերաբերյալ զեկույցին», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մուսավին՝ հավելելով, որ ԱԳ նախարարը տեսակամուրջով կմիանա հանդիպմանը:

2015 թվականին «վեցնյակը» (Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Այդ համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Իր սկզբնական տեսքով գործարքը չի գոյատևել 3 տարի։ 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր գործարքից միակողմանի դուրս գալու և Իրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանն իր հերթին հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+