Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից: Այս մասին Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Հիվանդի վիճակը հենց սկզբից ծանր էր գնահատվում: Նա այլ հիվանդություններ էլ ուներ և վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր արհեստական շնչառությամբ», — հայտնում են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:
Հունիսի 25-ի ժամը 11:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 924 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 785 մարդ, մահացել է 15-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







