Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 24-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21,006-ի, հիվանդներից 10,144-ն արդեն բուժվել է, մահացել է 372 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 911 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 768-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 13,715 դեպք, 167 մարդ մահացել է, 7,503-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190,165 դեպք, ապաքինվել է՝ 162,848-ը, գրանցվել է մահվան 5,001 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 209,970-ի, ապաքինվել է 169,160 մարդ, արձանագրվել է 9,863 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 599,705-ի, ապաքինվել է 356,429 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 8,359 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







