Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուս COVID-19-ը հայտնաբերել են 7,6 հազար մարդու մոտ։ Այս մասին հայտնում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է վարակման 592 280 դեպք։
Շտաբի տվյալներով՝ օրական աճը կազմել է 1,3 տոկոս։ 2473 վարակվածների մոտ (32,5%) բացակայում են հիվանդության ախտանիշները։
Կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում կազմել է 95, երկուշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այն 100-ից պակաս է մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ։
Շտաբի տվյալների համաձայն՝ ընդամենը վարակից մահացել է 8 206 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է Ռուսաստանում վարակվածների 1,39 տոկոսը: Տվյալների համաձայն՝ հայտնաբերվող նոր դեպքերի թիվը 6 օր չի գերազանցում 8 հազարը։ Ապաքինվել է 4705 մարդ, ողջ ընթացքում 344 416։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







