Ադրբեջանի նախագահի աշխակազմում կորոնավիրուսով վարակման 19 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման կազմակերպության (TƏBİB) նախագահ Ռամին Բայրամլիին։
Վերջինս հայտնել է նաև, որ Ադրբեջանի ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 5 մարդ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածներ կան նաև Աշխատանքի նախարարության աշխատակիցների շրջանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8191-ի, մահացածներինը՝ 98-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







