Մարտվիլիի մունիցիպալիտետի Դիդի Չկոնի գյուղում ուժեղ անձրևները հեղեղել են տներ, բակեր և գյուղատնտեսական հողեր, տեղեկանում ենք GT-ից։
Ջրհեղեղներ են գրանցվել նաև Քութայիսիում և շրջակա տարածքներում։ Առավել ծանր իրավիճակ Իմերեթիի մարզի Բաղդաթի մունիցիպալիտետում է, որտեղ վնասվել են կոմունալ ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, բակեր, գյուղատնտեսական հողեր և շենքերի առաջին հարկերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







