Իրանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2.979 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Հաղորդվում է, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասնել է 154.445-ի։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 81 նոր դեպք, իսկ մահացածների ընդhանուր թիվը հասել է 7.878-ի։
Իրանում, վերջին տվյալներով, ապաքինվել է 2.156 քաղաքացի, իսկ վարակից ապաքինվածների ընդհանուր թիվը 121.004 է։
Հաղորդվում է, որ ծանր վիճակում է գտնվում 2.578 անձ, մինչ այժմ թեստավորվել է 955.865 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







