Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների թիվը թարմացվել է, հայտնել է երկրի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի կայքը։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած է ճանաչվել, ընդհանուր առմամբ, 4005 մարդ։ Նրանցից 3999-ն անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի, ևս 6-ը՝ 44-օրյայի ժամանակ, ասված է կայքում։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։




































