Ադրբեջանական բանակում անցկացվում են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցվել է զորավարժության թեմայի, դրա փուլերի և անցկացման կարգի մասին։
Զորավարժություններն անցկացվում են ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրանց հիմնական նպատակն է հրամանատարների՝ օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների կատարելագործումը։ Հաղորդվում է նաև մարտի վարման ժամանակակից մեթոդների, ինչպես նաև ստորաբաժանումների փոխգործակցության բարելավման և անձնակազմի տեսական ու գործնական պատրաստվածության մակարդակի բարձրացման մասին։
Ապրիլի սկզբին հայտնի էր դարձել, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Կարս քաղաքում կանցկացնեն «Հեյդար Ալիև 2026» համատեղ ռազմական զորավարժությունները։





































