Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:34

ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այդ մասին գրել է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում ընդունված եւ մինչեւ հիմա COVID-19 – ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում: Սակայն, նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկական համակարգից՝ ոչ լավագույն կողմից։ Նրա կարծիքով՝ համաճարակային վիճակագրության վրա կարող էր ազդել մեթոդաբանության, իրականացվող թեստերի քանակի տարբերությունը։

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երեւանում Վրաստանի դեսպանատուն եւ նախարարի անունից ափսոսանք է հայտնվել այն կապակցությամբ, որ նրա արտահայտությունները, որոնք, իր խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին, եւ որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում եւ խնդրում են իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», — հայտարարել Է Զալկալիանին լրագրողներին:

Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տարածվել է Առողջապահության  նախարարի հայտարարությունը, դեսպանությունն անմիջապես կապվել է հայկական կողմի հետ։

«Իհարկե, մեղմ ասած, այդ մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս առողջապահության նախարարի նման պաշտոնյայից», — հավելել է Զալկալիանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+